կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-16 00:14
Հասարակություն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատվիրակությունը կայցելի Հայաստան եւ Արցախ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատվիրակությունը կայցելի Հայաստան եւ Արցախ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի եւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւի պատվիրակության անդամները սեպտեմբերի 15-24-ը կայցելեն Հայաստան եւ Արցախ: Պատվիրակության կազմում են Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, Լոս Անջելեսի խորհրդի անդամներ' Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսը, խորհրդարանի անդամներ Քաչո Աչաջյանը, Չերիլ Բրաունը, Ադրին Նազարյանը, Սքոթ ՈՒիլքը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը եւ  Բոբ Բլյումենֆիլդը:

 

Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կայցելեն Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրեր: