Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2007թ. այս օրը եւս մեկ անգամ ապացուցվեց, որ երիտթուրքեր, ժամանակակից թուրքեր, պահպանողականներ գոյություն չունեն` թուրքը մնում է թուրք: Ու թեեւ «Ակօսի» հիմնադիր Հրանտ Դինքը կարծում էր, որ իր երկրում աղավնիներին չեն սպանում, բայց սխալվում էր` Թուրքիան աղավնիների արյունով է ապրում, Թուրքիան իր ապագային հավատացողներից էր ազատվում:
2007-ի հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջեւ սպանվեց աղավնիներից մեկը` Հրանտ Դինքը: Ամեն տարի այս օրը Թուրքիան փորձում է քաղաքակիրթ երեւալ` ցույցեր անելով եւ այցելելով Դինքի գերեզմանին. միջոցառումներում շեշտը դրված է գլխաքանակ ապահովելու վրա: Թուրքիայում, սակայն, մտավորականների մի ստվար զանգված կա, որը հիրավի սգում է Դինքի մահը, նրանց պետք չէ թափորի մեջ փնտրել, նրանք այդ օրը աննկատ են մնում:
Դինքի սպանությամբ թուրք «առաջադեմ» իշխանությունը փորձեց ցույց տալ մյուս մտավորականներին, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր Թուրքիայում հանդգնում են ՄՏԱԾԵԼ, ունենալ սեփական կարծիքը:
«Ես ասում եմ, որ եթե տարիներ առաջ թուրքերը հայերին իրենց ապրած վայրերից տեղափոխեին ոսկե ինքնաթիռներով, ապա, միեւնույն է, դա Ցեղասպանություն էր կոչվելու, որովհետեւ ժողովուրդն իր արմատից կտրեցին»,- ասում էր Դինքը:
Իսկ ի՞նչ որակում պետք է ստանա Դինքի սպանությունը. երբ մարդուն սպանում են հայ լինելու, թուրք ժողովրդին սիրելու եւ ազատ մտածողության համար, այն չի կարող ուղղակի մարդասպանություն կոչվել...
Թուրքերը շարունակում են ժխտել Ցեղասպանություն կատարելու փաստը, սակայն 21-րդ դարում էլ բոլորի աչքի առջեւ շարունակում են Ցեղասպանության իրականացնել: Նրանց անպատժելությունն է թեւեր տալիս եւ գերտերությունների որդեգրած` «խաղաղասիրության» քաղաքականությունը:
Վախով քնեք, սպանությունը ձեր երկրում սովորական երեւույթ է դարձել, ի՞նչ իմանաք` ձեր բարձերի տակ պահվող դանակներն ո՞ւմ կոկորդը կկտրեն:
Կ. Հ.
Տեսանյութը` sivilnet.am-ի