Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խարդախությամբ 120 հազար դոլար հափշտակելու կասկածանքով կալանավորվել է Վլադիսլավ Մանգասարյանը, ով հանրության շրջանում հայտնի է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի գործից: Վերջինիս պնդմամբ` Մանգասարյանը խաբեությամբ տիրացել է իր շահույթին: Այս գործը քննվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեում և որևէ կապ չունի Մանգասարյանի կալանավորման հետ: Մանգասարյանի կալանավորման լուրը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Տվյալ գործով տուժողը Արտաշես Շահբազյանն է: Ըստ նախաքննության ձեռք բերած ապացույցների` մեղադրյալը չարաշահելով տուժողի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է նրա խոշոր չափերի գումարը՝ 65 մլն ՀՀ դրամին համարժեք 180 հազար ԱՄՆ դոլարը: Վ.Մանգասարյանն, ըստ գործի տվյալների, տուժողի հետ պայմանավորվածությամբ, նոտարական կարգով ձեռք է բերել Ա.Շահբազյանի` Դավթաշեն թաղամասում գտնվող երկու բնակարանները օտարելու իրավունք, որպեսզի վաճառքի գումարով՝ մոտ 65 մլն ՀՀ դրամ, արգելանքից հանի Երևանի կենտրոնում գտնվող իր՝ Վ.Մանգասարյանի երկու բնակարանները, վաճառի դրանք և վերադարձնի Արտաշես Շահբազյանի պարտքը: Սակայն Վ.Մանգասարյանը հիշյալ գումարը բաժանել է իր այլ պարտատերերին:
Մանգասարյանը ձերբակալվել է նախօրեին և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմել էր իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի հետ ջերմ հարաբերությունների մասին, ինչին անդրադարձել էր yerkir.am-ը: