|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ տեղեկացրել էինք, որ խարդախությամբ 120 հազար դոլար հափշտակելու կասկածանքով կալանավորվել է Վլադիսլավ Մանգասարյանը, ով հանրության շրջանում հայտնի է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի գործից: Նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մեր տեղեկություններով` այսօր նա ազատ է արձակվել: Այս լուրը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ոստիկանությունից` հավելելով, որ քրեական գործով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը:
Փաստորեն, նախագահի եղբոր` Լևոն Սարգսյանի ընկերը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «երկար չձգեց», իսկ Մանգասարյանի գործով տուժողները շտապել էին ժամանակից շուտ ուրխանալ` նրա կալանավորումը պայմանավորելով «ապահով Հայաստան» կառուցելու` նախագահի խոստման հետ: