Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում հանձնաժողովը քննել է երեք լրագրողական կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել էր իրեն մոտեցած լրագրողին, և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները դիմել էին ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այսօր հանձնաժողովի փակ նիստին ներկայացել էին այդ ՀԿ-ների ներկայացուցիչ լրագրողները:
Նիստից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ որևէ հայտարարություն չի անելու այդ նիստի հետ կապված: «Ոչ մի բան չեմ ասի, վերջ»,- ասաց նա:
Նիստին մասնակցած լրագրողներից Լիլիթ Լալայանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովի անդամները, բացի Թևան Պողոսյանից, ձևացրեցին, թե իրենք ոչ մի հայհոյանք էլ չեն լսում տեսանյութում:
Հարցին, թե ի՞նչ էին լսում պատգամավորները տեսանյութը դիտելիս, լրագրող Փայլակ Ֆահրադյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանը, օրինակ, ասաց. «Դե կարող ա ասում ա՝ գնա գործիդ»:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի անդամները ապրիլի 4-ին պետք է զրուցեն հայհոյող պատգամավորի՝ Մհեր Սեդրակյանի հետ: