կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 14:47
Իրավական

''Ես իմ էրեխու արյունը չեմ ծախում''

''Ես իմ էրեխու արյունը չեմ ծախում''

«Մատաղիսի գործով» տուժող Ռոման Եղիզարյանի հորեղբայրը` Արթուր Եղիազարյանը, պնդում է, որ ներման արժանացած երեք երիտասարդներն են իրականում մեղավոր, և այն, որ նրանց խոշտանգել են, այդ իսկ պատճառով են ցուցմունք տվել, չի համապատասխանում իրականությանը: Հորեղբայրն ասում է, որ որքան էլ խոշտանգվեին, չէին կարող այնպիսի ճշգրիտ ցուցմունք տալ և նկարագրել դեպքը, ինչպես արել են հարցաքննության ընթացքում: Նա պնդում է, որ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը կեղծ չի եղել: Նրա խոսքով` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեծ ջանքեր է գործադրել` բացահայտելու Մատաղիսի գործի իրական մեղավորներին:

 

Տուժածի մայրն էլ պատմում է, որ փորձել են իրենց հետ համագործակցել, որպեսզի ծնողը հրաժարվի իր մեղադրանքից, սակայն իրենք ասել են. «Մենք մեր էրեխու արյունը չենք ծախում»: Ռոմանի ծնողները կասկածներ ունեն, որ մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողների հետ մեղավորները համաձայնության են եկել:

 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել «Մատաղիսի գործով» մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ և որոշել գործն ուղարկել նոր քննության եւ հայտնաբերել իրական մեղավորներին: Դատարանը 4 տարի քննում էր աղմկահարույց գործը` նրանց մեղադրելով Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին ծեծի ենթարկելու եւ սպանելու մեջ: Պաշտպանական կողմը ապացուցել էր, որ մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների եւ բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները: