| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով հունվարի 8-ին մեկնել էր Բրյուսել: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-ին արդեն վերադարձել է, եւ այսօր ԱԺ-ում պատվիրակության անդամները պետք է ամփոփեին բրյուսելյան այցը: Սակայն ասուլիսը չկայացավ: ԱԺ-ից տեղեկացրեցին, որ այն հետաձգվում է, թե երբ կկայանա` չգիտեն:
Ուշագրավ է, որ մինչ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները գտնվում էին Բրյուսելում, այստեղ` Հայաստանում, այն մեծ քննարկումների եւ վերլուծությունների հիմք դարձավ հայկական մամուլի համար, հատկապես` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` բրյուսելյան այցի լույսի ներքո:
Yerkir.am-ը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանից փորձեց ճշտել, թե ո՞րն էր այցի ամփոփումը հետաձգելու պատճառը: Որքան էլ տարօրինակ է, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը նախ անկեղծորեն զարմացավ, հայտարարելով` այդ ի՞նչ հարց է, որ տալիս ես, հետո էլ` հավանաբար հասկանալով, որ «հարց է», հայտարարեց, որ «կճշտի, կասի»: Արդեն «ճշտելուց» հետո, Զորյանը պարզաբանեց` այցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով եւս եղել է պատվիրակության կազմում, հայտնեց. «Մտածում ենք, որ արդյունքների մասին խոսի հենց Հովիկ Աբրահամյանը: Այլ պատճառներ չեն կարող լինել, որովհետեւ այցն իր որակական եւ քաղաքական ցուցանիշներով բավականին բարձր էր»:
Դիտարկմանը, թե մամուլում այցը շատ քննարկվեց, Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քայլ մեզանում խարդավանքի է վերածվում»: