|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում. NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գևորգ Բաբայանը երեկ՝ փետրվարի 17-ին, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:
Հավելենք նաև, որ Factor.am-ը նախօրեին հայտնել էր՝ Գևորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:
Yerkir.am-ը հայտնել էր նաև, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը, ով նախկինում Նուբարաշեն համայնքի ղեկավարն էր: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018-ի հոկտեմբերին և որոշ ժամանակ անց՝ 2020-ի հունվարի 31-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել: