Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ապոֆիս երկնաքարը կանցնի Երկրի մոտով` 14,46 մլն կմ հեռավորության վրա: Այս անգամ երկնային մարմինը վտանգ չի ներկայացնի մեր մոլորակի համար, սակայն 2029 թվականին այն շատ մոտ կլինի մեզ` ընդամենը 36 հազար կմ հեռու, այսինքն` Երկրի ստացիոնար արբանյակների բարձրության վրա. տեղեկացնում է rosbalt-ը:
NASA-ի գիտնականները չեն բացառում, որ ավելի փոքր երկնաքարեր, որոնք «ուղեկցում են» Ապոֆիսին, կարող են մտնել երկրագնդի մթնոլորտ կամ բախվել արբանյակների հետ: Սակայն շատ ավելի վտանգավոր կլինի, եթե Երկրի ձգողականությունը փոխի երկնաքարի հետագիծը, եւ իր հաջորդ` 2036 թվականի այցի ժամանակ այն բախվի երկրագնդին:
Երկնաքարի տեղաշարժին հետեւելու նպատակով ռուսաստանցի գիտնականները ծրագրում են 2020 թվականից հետո հատուկ սարք արձակել տիեզերք, որը հնարավորւթյուն կտա ավելի ճշգրիտ հաշվարկելու երկնաքարի ուղեծիրը եւ Երկրի ձգողականության ազդեցությունը դրա վրա:
Երկնաքարի այսօրվա «այցին» կարելի է հետեւել slooh.com կայքում: