|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ծայրահեղական «Անսար ադ դին» («Կրոնի պաշտպաններ») խմբավորումը, որը սերտորեն համագործակցում է «Ալ Քաիդա»-ի հետ, այսօր սկսել է ոչնչացնել հյուսիսային Մալիի Տիմբուկտու քաղաքի` դեռեւս կանգուն մահմեդական հուշարձանները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ոչ մի դամբարան Տիմբուկտուում չի մնա: Ալլահին դրանք դուր չեն գալիս: Մենք պատրաստվում ենք հողին հավասարեցնել քաղաքի բոլոր սրբավայրերը»,- հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը:
Տիմբուկտուն հիմնվել է 9-րդ դարում` Մարոկկոյից Արեւմտյան Սուդան տանող առեւտրային ճանապարհին եւ մինչեւ 20-րդ դարը տրանսասահարային առեւտրի կարեւրագույն հանգույց էր, նաեւ Հյուսիսարեւմտյան Աֆրիկայի մշակութային կենտրոն: Սրբերի 333 դամբարաններից 16-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են: