|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն Ղազախստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ալմաթիում, ձերբակալել են 2 ծայրահեղական խմբավորման անդամների, ովքեր ահաբեկչություններ էին նախապատրաստել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ ձերբակալությունը կատարվել է փետրվարի 14-ին և դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
Ծայրահեղականների բնակության վայրում կատարված քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարերով, բաղադրիչներ՝ դրա պատրաստման համար նախատեսված, սառը զենք, սմարթֆոններ՝ հարձակման ենթադրյալ օբյեկտների լուսանկարներով ու տեսանկարահանումներով։
Հարուցվել են քրեական գործեր՝ ահաբեկչական գործողության նախապատրաստման և ահաբեկչության քարոզման փաստերով: