Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիայում կառավարության բոլոր անդամները հարկային ստուգման են ենթարկվում: Նախաձեռնությունը բյուջեի պլանավորման նախարար Ժերոմ Կաուզակինն է. տեղեկացնում է France Internationale ռադիոկայանը:
Միաժամանակ, նախարարը հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե հարկային մարմինները հետաքննում են հենց իր հաշիվները` շվեյցարական բանկում մինչեւ 2010 թվականը ունեցած հաշվի կապակցությամբ: Նախարարը խոստացել է դատի տալ զրպարտիչ ԶԼՄ-ներին:
Կաուզակը նշել է, որ կառավարության անդամների ստուգումը պլանային է: «Մենք ցանկանում ենք համոզվել, որ վարչակազմի յուրաքանչյուր անդամի մոտ ամեն ինչ կարգին է: Ոչ մի հատուկ ստուգում որեւէ մեկի նկատմամբ չի կատարվում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Այսօր մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ գրել են, թե նախագահ Ֆրանսուա Հոլանդը ցանկանում է փոփոխություններ կատարել կառավարությունում: Պաշտոնից հեռացվելու կամ այլ պաշտոնի տեղափոխվելու թեկնածու է նաեւ Կաուզակը:
Հասարակության մեծ հետաքրքրությունը գործարարների, հայտնի մարդկանց եւ կառավարության անդամների հարկերի նկատմամբ պայմանավորված է հաջորդ տարի մտցվող հարկով, որը նախատեսում է 75 տոկոս հարկում 1,3 մլն եվրոն գերազանցող եկամուտների դեպքում: