Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Շաբաթ օրը կայանալու է միանգամից երեք կուսակցության համագումար` ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության»: Արդեն տեղեկացրել ենք, որ ՕԵԿ համագումարին կուսակցություններից հրավիրված է միայն ՀՀԿ-ն:
Այդ օրը ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարելու է, որ 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
Ի տարբերություն ՕԵԿ-ի, որը նախընտրել է, որ Սերժ Սարգսյանին արվելիք «սիրո խոստովանությանը» ոչ ոք ներկա չլինի, «Ժառանգության» համագումարը բաց է լինելու: Պաշտոնական հրավեր որեւէ կուսակցության չի արվել: «Ժառանգությունն» այդ օրը պաշտոնապես առաջադրելու է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
Նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, հայտարարություն կամ գոնե ակնարկ կարվի ՀՀՇ համագումարում: Համագումարին ներկա է լինելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀՀՇ համագումարին հրավիրված են ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունները, ինչպես նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: