|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի իրականացրած մոնիտորինգի համաձայն` այս տարի Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մարդկային կորուստները 95-ն են. տեղեկացնում է SalamNews-ը:
Հետազոտության համաձայն` 88 մարդ վիրավորվել է: Մարտերում զոհվել է 15 զինծառայող, 3-ը մահացել են ականի պայթյունից, 1-ը` ռազմական գործողության ժամանակ, 76 մարդ` ոչ մարտական պայմաններում. 8 մարդ զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով (թունավորվել շմոլ գազից, էլեկտրահարվել, խեղդվել ջրում, ընկել բարձրությունից), 16-ը` ավտոպատահարի հետեւանքով, 1-ը` անհայտ պատճառներով, 8-ը` անզգուշութկան պատճառով, 11-ը` ոչ կանոնակարգային գործողությունների, 13-ը հիվանդությունների հետեւանքով: 19 մարդ ինքնասպան է եղել:
Զոհվածներից 82-ը եղել են պաշտպանության նախարարության զինծառայողներ, 6-ը` պետական սահմանապահ ծառայության, 4-ը ` ներքին զորքերի, 2-ը ` ազգային անվտանգության նախարարության, 1-ը` զինվորական ծառայության զորակոչելու եւ մոբիլիզացնելու պետական ծառայության: