կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-04 21:22
Արցախ

Հակառակորդը կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ. Հովհաննիսյան

Հակառակորդը կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ. Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են կրկին հարավային եւ հյուսիսային ուղղություններով. «Մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը ինչ նախորդ 2 օրերին էր։ Սակայն հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։ Մեր Զինված ուժերը հետ են մղել գործողությունները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»։