Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի տվյալների (CDSI) համաձայն` 2019 թ. առաջին 6 ամսվա ընթացքում Ադրբեջանն ունեցել է 20 կորուստ, որից միայն 5-ն են մահացել ռազմական գործողությունների հետևանքով. հաղորդում է kavkaz-uzel.eu կայքը:
Ըստ կայքի` 2018 թ. Ադրբեջանի 37 կորուստից միայն 6-ն էր մարտական: Ըստ ռազմական փորձագետների` ոչ մարտական կորուստների մասին Ադրբեջանը լռում է:
CDSI-ի կայքի հրապարակման համաձայն` 5 զինծառայող սպանվել է մարտական գործողությունների ժամանակ, մեկն էլ` սահմանախախտների հետ բախումների ընթացքում: 1 զինծառայող մահացել է հիվանդությունից, 2-ը` ցրտահարումից, 4-ը` անհայտ պատճառներով, 2-ը` ՃՏՊ-ների հետևանքով, 4-ը` արկի պայթյունների պատճառով, 1-ն էլ ինքնասպան է եղել:
20-ից 18-ը երկրի ԶՈւ զինծառայող էին, 2-ը` սահմանապահ զորքերի: Ադրբեջանի ՊՆ-ն միայն 10 զոհի մասին է հայտնել:
2019-ին 12 զինծառայող էլ վիրավորում է ստացել, որոնցից 2-ն են մարտական:
CDSI-ի ղեկավար Ջասուր Սումերինլին նշում է, որ ռազմական թեման Ադրբեջանում փակ է հասարակության համար, և միայն հատուկենտ լրագրողների են թողնում զորամասեր:
Ադրբեջան ՊՆ-ն հաղորդում է, որ չունեն մեկնաբանություններ CDSI-ի տվյալների վերաբերյալ:
Նշենք, որ CDSI-ն իր գործունեությունը սկսել է 2015 թ. փետրվարից Գերմանիայում: Ղեկավարը` Ջասուր Սումերինլին, փախստական է, նախքան Գերմանիա տեղափոխվելը` Ադրբեջանում եղել է «Դոկտրին» ռազմափորձագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը: