|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել, և տանտիրուհին այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածում է իրենց բարեկամին, որը գտնվում է իր տանը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ քրոջ ամուսինը` 1967 թ. ծնված Թադևոս Մ.-ն, ննջասենյակում դրված հագուստի գրպանից գողացել է 1.200 դոլար:
Ոստիկանները բերման են ենթարկել Թադևոս Մ.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ հափշտակած 1.200 դոլարը, կասկածները փարատելու համար, նետել է նույն բնակարանի զուգարանակոնքը:
Կատարվում է քննություն: