|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Գյումրիում սեռական բռնության զոհ է դարձել 20-ամյա մի աղջիկ` ՌԴ քաղաքացի։
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ աղջիկը տանը միայնակ է եղել։ Երիտասարդը մտել է տուն, դանակով սպառնացել, փակել նրա բերանը, գլուխը հարվածել պատին ու տարել ննջասենյակ։ Երիտասարդը հպվել է աղջկա ինտիմ հատվածներին, շոշափել, ապա, նկատելով, որ նրա ինքնազգացողությունը վատացել է, գնացել է ջուր բերելու, այդ ժամանակ էլ աղջիկը փախել է տանից։
Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ներկայացվել իրավապահներին, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է բռնարարի ինքնությունը` Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ է։ Նա բերման է ենթարկվել։