|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հայացք» թերթը գրում է, որ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Երեւանի «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի օրթոպեդիկ եւ ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը:
Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: