Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հրահանգել է համապատասխան կառույցներին ստուգել ռադիոակտիվության մակարդակը, քանի որ երկյուղներ ունի, թե Վանի երկրաշարժի հետեւանքով Մեծամորի ատոմակայանից արտահոսք է եղել. տեղեկացնում է Hürriyet-ը:
Բացի այդ, ըստ նախարարի, Թուրքիան նոր իրավական ակցիաներ է պատրաստում աշխարհի հնացած ատոմակայանների, այդ թվում` ՀԱԷԿ-ի դեմ. Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությունը Թուրքիայից տասնյակից ավելի բողոքներ է ստանալու:
«Որոշ երկրներ հայտարարում են, թե փակում են ատոմակայանները, սակայն նորերն են կառուցում: Դա սխալ է»,- ասել է նախարարը` չկոնկրետացնելով, թե որ երկրները նկատի ունի, սակայն հասկանալի է` Հայաստանը:
Ի դեպ, Թուրքիան էլ է ատոմակայան կառուցում Աքքուայում, որը, ըստ Յըլդըզի, լինելու է «երկրի խոշորագույն կառույցը», եւ որի վրա ծախսվելու է 20 մլրդ դոլար: