|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀՀ ԿԳ նախարարությունում երեկ հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել և հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը:
Քննարկման ընթացքում կարևորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու խնդիրը: Կոլեգիայի անդամներն ընդգծել են, որ վերջերս հաստատված հանրակրթության չափորոշիչը այդպիսի հնարավորություն ընձեռում է: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ կարողությամբ երեխաներին հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու և նրանց հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորության ընձեռումն է: