Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հնարավոր է, որ Facebook սոցիալական ցանցը ստիպված լինի վճարել 100 հազար եվրոյի տուգանք, քանի որ պահպանել է այն անձնական տվյալները, որոնք օգտատերերը ջնջում են իրենց էջերից. գրում է The Guardian-ը:
Սոցցանցի գործունեությունը ստուգում է տվյալների պաշտպանության գծով լիազորված մարմինը: Դրա համար հիմք է ծառայել 22 բողոք, որոնք ստացվել են իրավաբանական ֆակուլտետի ուսանող ավստրիացի Մաքս Շրեմսից:
Նա հայտնաբերել է, որ սոցցանցը պահպանում է իր անձնական տվյալների ավելի քան հազար էջ, որոնց հիմնական մասն ինքը ջնջել էր: Հունիսին Շերմսը ներկա է եղել Facebook-ի ղեկավարներից մեկի դասախոսությանը եւ խնդրել կրիչի միջոցով իրեն փոխանցել իր անձնական տվյալները:
Երիտասարդը պարզապես շոկի մեջ է ընկել, երբ Կալիֆոռնիայից ստացել է իր տվյալներով սկավառակը. դրանում հավաքված են եղել սոցցանցում իր երեք տարիների բոլոր գործողությունները: Սկավառակը ստանալուց հետո Շրեմսը 22 բողոք է ներկայացրել, որոնք ուսումնասիրվելու են հաջորդ շաբաթ Իռլանդիայում, քանի որ այնտեղ է գտնվում Facebook-ի եվրոպական մասնաճյուղը:
Իսկ տվյալների պաշտպանության գծով լիազորված մարմնի մամուլի խոսնակը նշել է, որ եթե սոցցանցի մեղավորությունը հաստատվի, ապա այն մինչեւ 100 հազար եվրոյի տուգանք կվճարի: