կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 11:44
Իրավական

Ծեծել են "Շանթ" հեռուստաընկերության օպերատորին

Ծեծել են "Շանթ" հեռուստաընկերության  օպերատորին
Հոկտեմբերի 19-ին` ժամը 11.30-ին,  ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել  «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդուարդ Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին` ժամը 21-ին, Դավիթաշենի 3-րդ փողոցի թիվ 35 տան մոտ` նկարահանումներից հետո, մի քանի անծանոթ անձինք վիճաբանել են իր և ընկերոջ` Սամվել Օ.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ:


Ոստիկանության լրատվականից yerkir.am-ին հայտնեցին, որ տուժողներին տրվել են դատաբժշկական փորձաքննության որոշումներ: Կատարվում է հետաքննություն: