կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 17:04
Հասարակություն

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

«Տարիներ շարունակ մեր աշխատավարձից 2500-3000 դրամ էր պահվում, իբրեւ թե դպրոցի արհեստակցական կազմակերպության գործունեության համար: Բանից պարզվում է` ոչ մի արհկոմ էլ չենք ունեցել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի անգլերենի ուսուցիչ Լիլյա Մարգարյանը:

 

Վերջինս անարդարությունը չի կարողացել «կուլ տալ». դպրոցի գրականության ուսուցչուհի Մարգարիտ Իսպիրյանի հետ դատի է տվել դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին: Այդ ընթացքում Մարգարյանը հեռացվել է աշխատանքից, իսկ դատարանի վճռով` նրա դասաժամերը չեն վերականգնվել:

 

Ուսուցչուհիները համարում են, որ խախտվել է ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված` իրենց արդար դատաքննության իրավունքը, նրանք բողոքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրադատարանից ստացված պատասխանի համաձայն` գործն ընդունվել է:

 

Գործի մանրամասներին կծանոթանաք առաջիկա մեր հրապարակումներում: