կարևոր
3889 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-30 15:23
Հասարակություն

Բեղիկավոր «բանը»․ 7or.am

Բեղիկավոր «բանը»․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի բեղ–մորուսով մուտիլովչիկ կա՝ Քոչարյան Անդրանիկը։ Հա՛մ անունն է լավը, հա՛մ՝ ազգանունը, բայց երբ դրանք միացնում ես իրար, դառնում է շատ վատ «բան»։

Ուրեմն էս «բանը» երեկ որոշել էր իրեն էշի տեղ դնել կամ իրեն հավատացողներին էշի տեղ դնել։

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացման համար անձնական անվտանգության երաշխիքներ են պետք, ապա ինքը պատրաստ է հումանիտար միջանցք տրամադրել նրան։ Սա հայտնի մոդել է, երբ իշխանության անցնցում փոփոխության համար տրվում են երաշխիքներ գործող իշխանությանը։

Քոչարյան Անդրանիկը նենգափոխել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե բա նա վտանգավոր բան է ասում, ասում է՝ հանուն Նիկոլի հեռացման պետք է միջանցքը տալ։ Էդ «բանը» դա այնպես է ասում, որ մարդիկ, ովքեր չեն լսել ՀՀ 2–րդ նախագահի խոսքերը, մտածեն, թե Ռ․ Քոչարյանը, իբր, «Զանգեզուրի միջանցքը» նկատի ունի։

Եթե Քոչարյանը Անդրանիկը՝ այդ բեղիկավոր «բանը», լսել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը և չի հասկացել, թե «հումանիտար միջանցք» ասելով նա ինչ է նկատի ունեցել, ուրեմն կատարյալ բութ է։ Իսկ եթե Քոչարյան Անդրանիկը՝ այդ բեղիկավոր «բանը», շատ լավ հասկացել է, որ Ռ․ Քոչարյանը հումանիտար միջանցք ասելով «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել, այլ խոսել է Նիկոլին տրվելիք հեռանալու միջանցքի մասին, բայց ուզում է այնպես ներկայացնել, թե, իբր, Ռ․ Քոչարյանը պատրաստ է հանձնել «Զանգեզուրի միջանցքը», ուրեմն ինքը էշի տեղ է դնում իրենց ընտրազանգվածին (ըստ ամենայնի՝ ՔՊ–ականներն իրենց ընտրազանգվածին լավ են ճանաչում)։

Երկու դեպքում էլ Քոչարյան Անդրանիկը լավ վիճակում չի հայտնվում։ Նրա արածը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչպես են սրանք պարզունակ ձևերով ստեր տարածում ու փորձում հիմարացնել իրենց հավատացողներին։

Ինչպես որ Աբաջյանի կեղծ պապիկին ու «ոստիկան Աշոտի» կեղծ տատիկին մեյդան բերեցին ու խաբեությամբ ժողովրդի էմոցիաները գողացան, այնպես էլ շարունակում են ստել ու մանիպուլացնել, բայց դե միայն չորքոտանին սրանց կհավատա։