Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Վիմ Կորտոնեովենը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացվող ԵԱՀԿ համաժողովում խստորեն քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Կիպրոսի եւ Իսրայելի նկատմամբ. տեղեկացնում է mignews.com-ը:
Ըստ նրա` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնալիքներ ու անհիմն մեղադրանքներ է տեղում Իսրայելի հասցեին, սադրանքները դառնում են ավելի վտանագավոր, թուրքական ռազմանավերը հետապնդում են իսրայելական առեւտրային նավերը: «Նման իրադրության պայմաններում բավական է փոքրիկ սխալ, փոքրիկ կայծ, որ ռազմական հակամարտություն բռնկվի»,- ասել է Կորտոնեովենը:
Եվ նրա կարծիքով` այդ ամենի մեղավորը Թուրքիայի վարչապետ Էրդողանն է եւ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: «Թուրքիան սահում է դեպի իսլամական ավտորիտարիզմ ու ծայրահեղականություն: Դա պարզորոշ երեւում է ե'ւ երկրում, ե'ւ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել է մերձավորարեւելյան խնդիրներով զբաղվող հոլանդացի վերլուծաբանը:
«Եվ հիմա Էրդողանը Թուրքիան վերածում է գիշատիչ պետության, որը, ըստ ամենայնի, մտադիր է գրավել Միջերկրական ծովի բոլոր նավթային եւ գազային պաշարները, որոնք նրան չեն պատկանում: Թուրքիան սպառնում է Կիպրոսին: Հզոր զինված խմբավորում է տեղակայված կղզում եւ դրա անմիջական մոտակայքում: Իրադրությունը ծայրաստիճան վտանգավոր է: Հարձակումների, վիրավորանքների եւ սադրանքների` թուրքական անպատասխանատու քաղաքականությունը պետք է անմիջապես դատապարտվի: Այն պարզորոշ սպառնալիք է Միջերկրական ծովի խաղաղությանը եւ անվտանգությանը»,- հայտարարել Կորտոնեովենը` պահանջելով, որ հարցը դրվի ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի քննարկմանը: