կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 18:05
Աշխարհ

Անկարան պոռթկաց

Անկարան պոռթկաց

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարությունները առաջացրել են Անկարայի զայրույթը:

 

«Ֆրանսիայի եւ Եվրոպայի ներքին խաղաղությունը պահպանելու համար ավելի լավ կլիներ, եթե պարոն Սարկոզին դադարեր իրեն պատմաբան երեւակայել եւ զբաղվեր իր երկրի տնտեսական խնդիրներով»,- հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը:

 

Սարկոզիի հայտարարությանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` հայտարարելով, թե այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված եւ, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, դեռեւս շարունակվող բանակցությունների վրա:

 

 

Դավութօղլուն նշել է, որ  հայերն ու թուրքերը համատեղ պատմություն ունեն: «Մեր հայազգի եղբայր ճարտարապետները` այն ժամանակվա մեր հայրենակիցները, մեր ճարտարապետության մեջ մեծ ներդրում են ունեցել: Մենք այդ պատմության հետ առերեսվելու խնդիր չունենք: Նրանք պետք է առերեսվեն իրենց պատմության հետ, ովքեր դարեր շարունակ գաղութացման քաղաքականություն են վարել: Գաղութարարի պատմություն ունեցող երկիրը մեզ խրատներ տալու իրավունք չունի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` նշելով, թե աֆրիկյան ժողովուրդներն ուրախ կլինեն, եթե Ֆրանսիան առերեսվի իր պատմության հետ: