|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Գեղարքունիքի մարզապետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել` մարզի Թթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչին մրցույթում «հաղթանակ» պարգեւելու համար»,- այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց մրցույթի մյուս մասնակից Աննա Թորոսյանը:
Այն, որ սահմանամերձ Ճամբարակի շրջանն ամենաաղքատ բնակավայրերից է, բոլորին է հայտնի, բայց պարզվում է, որ մեր երկրում կան պաշտոնյաներ, այս դեպքում բարգավաճ Հայաստան կառուցող, որոնց չի հետաքրքրում, թե մարդիկ որտեղից գումար կգտնեն` կաշառք տալու համար: Գլխավորը` գումարը մտնի իրենց գրպանը: Փոխանակ այնպիսի պայմաններ ստեղծեն, որ ուսուցչի պակաս ունեցող գյուղերում մարդիկ սիրով աշխատեն, դեռ մի բան էլ կաշառք են պահանջում:
Երբ այս մասին «Ժողովուրդ»-ը հարց տվեց ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանին, վերջինս ասաց, թե նման բան չի կարող պատահել, իսկ եթե եղել է, թող մեղավորը պատժվի: Ստացվում է, որ ԲՀԿ-ն իր մարզապետի գործողությունների համար պատասխանատու չէ: