կարևոր
712 դիտում, 11 ժամ առաջ - 2025-06-16 12:05
Հասարակություն

Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հերթական լկտի արշավն է սկսել․ Զոհրաբյան

Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հերթական լկտի արշավն է սկսել․ Զոհրաբյան

Տեղի է ունեցել քննարկում՝ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով։ Մասնակցել են եկեղեցու և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ։

«Ինչպես հիշում եք, 2025 թվականի մայիսի 30-ին առավոտը բացվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պարկեշտ արտահայտություններով, ուղղված եկեղեցու հոգևորականներին։ Թվում էր, թե դա ընդամենը զգացմունքային կարճատև զեղում է, սակայն հետագա նույնավոր զարգացումները ապացուցեցին, որ սա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավի հերթական ալիքն է։ Ընդ որում, այս արշավը իր նախորդներից տարբերվում էր ոչ միայն լկտիությամբ, այլ նաև նրանով, որ այդ արշավը առաջնորդում էր հենց վարչապետը, իր անունից։ Ինչպես գիտենք, Սուրբ գրային խոսք դրան հաջորդող վիրավորանքներ և կաթողիկոսին փոխարինելու նոր օրակարգ։ Բնական է, որ սա ազդելու էր եկեղեցու զավակների զգացմունքների վրա։ Նույնիսկ աթեիստ կամ եկեղեցու հետևորդ չհանդիսացող մեր հայրենակիցները քաջ գիտակցում են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման հարցում։ Իշխանությունը փորձում է այս արշավը ներկայացնել որպես անձի կամ անձանց դեմ գործողություն։ Սակայն մենք լավ պատկերացնում ենք, որ սա եկեղեցու ինքնակառավարման համակարգի դեմ ուղղված արշավ է»,- այս մասին քննարկամ ընթացքում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։