կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 15:56
Հասարակություն

Բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտություն կա

Բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտություն կա

Այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկվեց մայրաքաղաքի բուժհաստատությունների բազայի վրա, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր էպոյանը, Երևանում գտնվող ճապոնական «M-TECH» կորպորացիայի նախագահ Դ. Պարկը, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյը, «DAE SUNG» ինժիներական և հետազոտական ՍՊԸ գործադիր տնօրեն Դո-Հան Կիմը. տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը. «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի և, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երևանով չի սահմանափակվում, համոզված եմ, որ ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների բիզնես սպասումները վստահաբար կարդարացվեն»։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։