|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները շաբաթ կամ կիրակի կհավաքվեն Սերժ Սարգսյանի մոտ՝ խորհրդակցության:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Ազվան Հովսեփյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մյուս ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել վերջին իրադարձությունները:
Թե ի՞նչ ֆորմատով կլինի հանդիպումը, թերթին չի հաջողվել պարզել: Չի բացառվում հանդիպման ե'ւ գաղտնի, ե'ւ հրապարակային ձեւաչափը: Բայց հանդիպման կարեւորության եւ դրան հաջորդող զարգացումների մասին կարելի է տարաբնույթ եզրահանգումներ անել՝ հաշվի առնելով ոստիկանություն-դատախազություն-ԱԱԾ խմորումների հերթական փուլի մեկնարկը, որն արդեն տրված է: