կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 03:11
Քաղաքական

Տեսնես ինչքան կտեւի

Տեսնես ինչքան կտեւի

Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքը, որի մասին հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` ժամանակ առ ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայությունը բարձրախոսներով ցուցարարներին զգուշացնում է. «Ձեր կողմից անցկացվող հավաքը Ազատության հրապարակում անօրինական է, եւ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության»։

 

ՀԱԿ-ի հասարակական կարգադրիչները ռադիոկայանին տեղեկացրել են, որ ոստիկանները նաեւ մոտեցել են իրենց եւ տեղեկացրել, որ Ազատության հրապարակում շարունակվող շուրջօրյա հանրահավաքը անօրինական է։

 

Այդուհանդերձ, Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ առայժմ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներն ապօրինություններ չեն կատարել։

 

Yerkir.am-ին Ազատություն հրապարակից տեղեկացրին, որ, չնայած անձրեւին, այս պահին խաղաղ ցուցարարները գտնվում են հրապարակում դրված մոտ երեք տասնյակից ավելի վրաններում: Երաժշտություն եւ ելույթներ չեն հնչում, ամեն ինչ խաղաղ է: