|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր այցելել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին Կորյունի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բակային տարածք, հանդիպել տուժած բնակիչների հետ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նա բնակիչներին ներկայացրել է այդ տարածքի իրացման և կառուցապատման հարցերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի առաջիկա քայլեր: Բնակիչների հետ զրույցում գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ հոկտեմբերի 3-ից կսկսվի Կորյունի փողոցի նշված հատվածի իրացման գործընթացը, կկնքվեն համապատասխան պայմանագրեր կառուցապատող ընկերության և հրդեհից տուժած բնակիչների միջև: Արդեն պատրաստ է կառուցապատման նախագիծը, ներկայումս իրականացվում են տեղում կառուցվող շենքերի աշխատանքային գծագրերը:
Ըստ գլխավոր ճարտարապետի` իրացման և կառուցապատման գործընթացը կտևի 2-3 տարի:
Վերը նշված տարածքում նախատեսվում է կառուցել բնակելի շենքեր եւ լուծել նաև հրդեհի հետևանքով տուժած բնակիչների բնակարանային խնդիրը: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Կորյունի փողոցի այդ հատվածում կձևավորվի կանաչ գոտի, մանկական խաղահրապարակ, նաև՝ ստորգետնյա ավտոկայանատեղի: