կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 10:47
Առանց Կատեգորիա

168 ԺԱՄ. Դե հիմա գնացեք ու մտածեք

168 ԺԱՄ. Դե հիմա գնացեք ու մտածեք

«Չի կարող լինել չբացահայտված հանցագործություն: Չկա նման բան: Կան դժվար ու հեշտ, կարճաժամկետ կամ երկարաժամկետ քննություն պահանջող հանցագործություններ: Միայն մի պարագայում կարող է հանցագործությունը մնալ չբացահայտված. Երբ քննիչը, ոստիկանը, դատախազը սրիկա են, որոնք միասին «գործ են ջարդում»: Ես ապշում եմ, երբ տեսնում եմ, որ ընդդիմության հովանավորությամբ բողոքում են այն մարդիկ, որոնց դեպքը տեղի է ունեցել 10 տարի առաջ, որի կարկառուն պատասխանատուն ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն է: Ընդդիմության թեթեւ ձեռքով հովանավորվող բողոքների շարքում, այո, կան մարդիկ, ովքեր բողոքում են, թե ինչու 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքը չի բացահայտվել, եւ ինչո՞ւ է մի գործի քննության ընթացքում 20 քննիչ փոխվել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 

Նա նաեւ հայտարարել է. «Բողոքող ծնողների մեջ կան մարդիկ, ովքեր ինձ ուղղակի ասում են. «Այ, ցավդ տանեմ, ծուռը նստենք, դուզը խոսանք, տղես խփնվել ա, հասկացանք, որ հետ չենք բերի, բա մի սեւ «Վոլգա» չնստե՞մ»: Ի՞նչ ասեմ: Դե հիմա գնացեք եւ մտածեք: Ու եթե սեւ «Վոլգա» չես տալիս, գնում է բողոքի ակցիա է անում:  Այո, նման ծնողներ էլ կան»: