Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իրանը մտադիր է ռազմանավեր ուղարկել դեպի ԱՄՆ ատլանտյան ափերը. տեղեկացնում է IRNA գործակալությունը:
«Ինչպես ինքնագոհ ուժերը, որոնք ներկա են մեր ծովային սահմանների մոտ, մենք նույնպես ամերիկյան ծովային սահմանների մերձակայքում կապահովենք մեր հզոր ներկայությունը»,- իրանա-իրաքյան պատերազմի 31-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին:
Նա, սակայն, չի մանրամասնել, թե երբ է դա տեղի ունենալու, ինչ տիպի եւ քանակի նավեր են գործի դրվելու:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Իրանը երկու ռազմանավ էր ուղարկել Սիրիա` Սուեզի ջրանցքով: Դա մի քանի տասնամյակների ընթացքում առաջին դեպքն էր, երբ իրանական նավերը մտել էին Միջերկրական ծով: