կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 10:37
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Քաղաքականությունը շուկա է

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Քաղաքականությունը շուկա է

Այն բանից հետո, երբ մրջյունի պես տնարար եւ փայտաբզեզի պես նպատակասլաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը վերջին միտինգին իր հետ բերեց նախկին հանրապետականների մի քանի կուստոմսեր, արմատական հանրությունը տեղնուտեղը լայն բացեց իր երեւակայության շլյուզներն ու սկսեց խորիմաստ դատողություններ անել հեղափոխության մոտալուտ հաղթանակի մասին։

 

Լա՛վ, լա՛վ, տղե'րք, եթե ձեզ այդպես ավելի հարմար է, ապա անվանեք դա մոտալուտ հաղթանակ, բայց ահա թե ինչպիսի մտքերի է տեղի ունեցածը ակամա հանգեցնում։ Մենք պնդել ու պնդում ենք, որ հայրենի քաղաքական գործիչների եւ առաջին հերթին իրենց հեղափոխական համարող կամ հայտարարողների ճնշող մեծամասնությունը «ամբիվալենտ» է։ Այսօրվա «հեղափոխականը» վաղը կարող է դառնալ հակահեղափոխական, չեզոք, եւ հակառակը։