|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լուրեր կան, որ այսօր առավոտյան Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցագործ խմբի անդամներից մեկը Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի որդին է:
Զրուցեցինք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի հետ, ով անմիջապես հերքեց, թե իր որդին կարող է որեւէ կապ կարող է ունենալ հանցավոր խմբի հետ. «Առավոտվանից արդեն գլուխս ուռել է, էնքան ասացին: Իմ տղան ծառայության մեջ է, հենց հիմա գտնվում է ծառայության վայրում: Քանաքեռի զորամասում է ծառայում, գործուղված է ՊՆ քննչական վարչություն»:
Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանում կա նաեւ քրեական գործերով մեկ այլ դատավոր Տիգրան Սահակյան: Նախ մտածել են, թե խոսքը նրա մասին է, զանգել են, ասել է, թե իր որդին էլ կապ չունի: Սակայն դեռեւս հստակ տեղեկություններ չկան:
Yerkir.am-ը փորձում ենք կապ հաստատել նաեւ մյուս Տիգրան Սահակյանի հետ: