Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր պաշտպանության նախարարության չորրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը: Տոնական հանդիսությանը մասնակցելու համար սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Տոնական միջոցառումները մեկնարկել են Վազգեն Սարգսյանի անվան զորամասում: Զորամասում կայացել է մարզադահլիճի բացման արարողությունը: Հյուրերի ուշադրությանն են ներկայացվել ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների ցուցադրական համարները:
Հանդիսությունը շարունակվել է քաղաքի հրապարակում, որտեղ վաղ առավոտից բնակիչները սպասում էին տոնական զորահանդեսի մեկնարկին: Զորահանդեսը բացել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հրապարակ են բերվել ՀՀ պետական դրոշը, գնդի և հրետանայաին դիվիզիոնի մարտական դրոշները:
Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով է պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների և սպաների, նաև մի շարք քաղաքացիական անձանց զինված ուժերի հետ համագործակցելու համար: Այնուհետև պարգևներ են հանձնվել Երկրապահ կամավորական միության կողմից ևս: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամասի ստորաբաժանումների շարասյուների շքերթով և տոնական համերգով:
Զորամասը կազմավորվել է 1996 թ.-ին: Առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: Զորամասի ներկայիս հրամանատարն է Մարտական ծառայության մեդալակիր, գնդապետ Արթուր Օհանյանը: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը: