Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 21-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը հանրությանը կներկայանա երեք նոր նախաձեռնությամբ՝ հեռուստատեսային հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև՝ հանրային հարցումների անցկացում:
Երկլեզու՝ հայերենով ու անգլերենով հեռարձակվող CIVILNET.TV-ն համացանցում ամենօրյա ռեժիմով լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև միջազգային իրադարձությունները: Օտարերկրյա փորձագետների ու հայաստանյան վերլուծաբանների մասնակցությամբ լուրերի թողարկումները հնարավոր կլինի դիտել ինչպես օն լայն, այնպես էլ՝ հարմար ժամանակի:
CIVILNET.TV-ն կհեռարձակի նաև «Թափանցիկ զրույց» հաղորդաշարը, որի հյուրերը կլինեն տարբեր մասնագիտության տեր մարդիկ, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: CIVILNET.TV-ն կփորձի լրացնել հետազոտության վրա հիմնված վերլուծության բացը, որ այսօր առկա է հայկական լրատվական դաշտում:
Հիմնադրամի օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու կարծիքին ու վերլուծությանը: Օրաթերթում տեղ կգտնեն տեղացի և օտարերկրյա լրագրողների հրապարակումները: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը, քաղաքականությանը, սակայն չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը, նաև երգիծանքը:
Հանրային հարցումներ անցկացնելով՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը նպատակ ունի հանրային քննարկումներում նոր տարրեր մտցնել՝ հարստացնելով և կատարելագործելով բովանդակությունը: Հարցումները կանցկացվեն գիտական հիմունքներով, հետևաբար՝ դրանք երևան կհանեն Հայաստանի հանրության կարծիքներն ու դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ Civilitasfoundation-ի հիմնադիրը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, իսկ տնօրենը Սալբի Ղազարյանը, ով ութ տարի եղել է Վարդան Օսկանյանի հատուկ օգնականը արտաքին գործերի նախարարությունում: