Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև օգոստոսի սկզբին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերսկսումն իսկական տրագիկոմեդիա է:
Սկզբից նախաքննական մարմինը ՀԱԿ ակտիվիստների հարցաքննություն, առերեսումներ անցկացնելու անհրաժեշտություն չէր տեսնում, իսկ ոստիկանությունն էլ քափքրտինքում կորած համոզում էր, որ քնքուշ ու բարի ոստիկանները դարձել են բարբարոս ու լկտի երիտասարդների հարձակման զոհը, և նրանց ներում-բեկում չի կարող լինել:
Բայց ահա հենց Կոնգրեսի` սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքի նախօրյակին ոչ միայն հանկարծ առաջանում է դրա անհրաժեշտությունը, այլև ոստիկանների` այդ օրվա գործողություններն ու վարքագիծը դառնում է այնքան կասկածելի, որ ծառայողական քննություն անցկացնելու խնդիր է առաջանում: Եվ այսքանից հետո ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարող կոալիցիայի անդամնեը դեռ համոզում են, թե դա իրավական պրոցես է, որը քաղաքականության հետ կապ չպետք է ունենա:
Սա, իհարկե, մեզ ծանոթ «մուկնուկատուի» հերթական արարն է, որը, սակայն, տեղի է ունենում պետական ինստիտուտների, տվյալ դեպքում` ոստիկանության համակարգի հեղինակության հաշվին: Ահա այսպես է իշխանությունը հետևողականորեն բարձրացնում թե՛ ոստիկանության, թե՛ օրենքի առաջ բոլորի հավասար լինելու նկատմամբ հանրության հավատն ու վստահությունը: