|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Եվրոպական Միությունը սկսում է ուսումնասիրել միջատների սննդային արժեքը: Այս խիզախ նախաձեռնությունը, որը կարևորվում է ամբողջ աշխարհում սննդի պակասը լրացնելու և սովի դեմ պայքարի տեսանկյունից, կարժենա ավելի քան $ 4 մլն. տեղեկացնում է drugs.am-ը:
Միջատակերությունը կոչվում է էնթոմոֆագիա և լայնորեն տարածված է աշխարհի շատ երկրներում:
Ըստ որոշ ուսումնասիրությունների` մորեխը, օրինակ, պարունակում է 20% սպիտակուց և միայն 6% ճարպ, իսկ տավարի միսը պարունակում է 24% սպիտակուց և 18% ճարպ: Ճռիկները նույնպես արժեքավոր են` կալցիումի բարձր պարունակությամբ, տերմիտները երկաթով են հարուստ, իսկ շերամը պղնձի և B2 վիտամինի գերազանց աղբյուր է:
Այնպես որ` այս գաղափարը գուցե այդքան էլ զզվելի և սարսափելի չէ: