|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վերջին օրերի ընթացքում հասարակության քննարկման կիզակետում հայտնված և մահացու ելք ունեցած երկու՝ նորածին երեխայի և զինվորի սպանությանն առնչվող դեպքերում էլ գլխավոր մեղավորների շարքում հիշատակվում են ամենամարդասիրական մասնագիտության տեր սպիտակխալաթավոր բարոյազուրկ էակներ:
Ցանկացած հասարակության մեջ բժիշկն իրենով բյուրեղացնում է բարոյական արժեհամակարգի նշաձողի բարձրագույն կետը, որին ձգտում են սոցիալական ու մասնագիտական մյուս շերտերը: Իհարկե, աշխարհի ցանկացած անկյունում հիվանդների մահեր են արձանագրվում վիրահատական սեղաններին, հիվանդանոցներում, սակայն նման դեպքեր, որոնց ականատեսն ենք մենք մեր իրականության մեջ, ուղղակի ցանկացած նորմալ մարդու երևակայությունից դուրս են:
Դառնալ նորածնի մահվան պատճառ «բուրդ չփխելով» զբաղված լինելու, 10 ժամ անօգնական թողնելուց հետո ծեծել բուժկետ բերված հիվանդին, սա արդեն վկայում է հասարակության մեջ որևէ բարոյական նորմի չգործելու, արժեհամակարգի բացակայության մասին: Իրավիճակն ավելի սարսափելի է այն պատճառով, որ չի երևում հույսի ոչ մի շող: Իշխանությունը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկում այս բարոյական գահավիժումը կասեցնելու ուղղությամբ, այլև իր պաշտոնյաների, նրանց ազգականների ու բարեկամների սանձարձակ ու անպատժելի վարքագծով ու անպատժելիությամբ, կարծես, փորձում է ապացուցել, որ մեր երկրում վրա են հասել «ժանտախտի ժամանակները»: