Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ «Քուվեյթի Ազգային առաջնորդարանի «Արարատ» սրահում Դրամահավաքի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Նոր Տարվա և Սրբ Ծննդյան ցուցահանդես- վաճառք, որից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Քուվեյթի հայ համայնքի համար այդքան անրաժեշտ՝ եկեղեցու բարեկարգման աշխատանքներին։ Այս անգամ ևս Քուվեյթում Հայաստանի դեսպանատունը չէր կարող անմասն մնալ ցուցահանդեսի կազմակերպմանն ու քարոզչությանը ուղղված աջակցությունից։
Ցուցահանդեսի բացման պատիվն ընձեռնվել էր ինձ։ Բացման արարողությանը ներկա էին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Լիբանանի դեսպան Մահեր Ալխերը, անգային միութենական կառույցների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսում հաճելի էր Քուվեյթում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների կանանց ներկայությունը (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Պաղեստին, Վիետնամ, Ինդոնեզիա)։
Տեղական մի շարք լրատվամիջոցներ էին ներկա ցուցահանդեսի բացմանը և վստահաբար վերջինիս լուսաբանումը մեկ անգամ ևս կհաստատի ՀՀ դեսպանության և տեղի հայ համայնքի սերտ գործակցությունը և հատկապես ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում այդքան նախանձախնդիր հայ համայնքի գոյության փաստը, բարեսիրական ու սոցիալական ծրագրերում հայ տիկնանց նվիրումը»։