|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը կակտիվանա` կապված է տարածաշրջանում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու հետ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
«Ինչպես գիտեք, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գործառույթների մեջ մտնում է նաեւ հակամարտությունների կարգավորումը: Չեմ ցանկանում Արցախյան հակամարտությունն անվանել սառեցված, երբ այնտեղ մարդիկ են զոհվում: Ինձ չի թվում, որ բանակցությունների ձեւաչափը մոտ ապագայում կփոխվի, բայց որ այն կակտիվանա, ես վստահ եմ»,- ասաց նա:
Դեսպանը նաեւ կարծիք հայտնեց, որ մինչ այժմ հակամարտության բանակցային գործընթացում ԵՄ-ն ակտիվ չի եղել. «Ֆրանսիան իրավասու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացնել Եվրամիության դիրքորոշումը, սակայն հասկանալի է, որ, ներկայացնելով իր դիրքորոշումը, Ֆրանսիան ներկայացնում է նաեւ ԵՄ տեսակետը»:
Ըստ դեսպանի` թեեւ ԵՄ-ն ուղղակիորեն մասնակցություն չունի Արցախյան գործընթացին, սակայն դա չի էլ նշանակում, թե Ռուսաստանն ավելի դոմինանտ դեր ունի, քան մյուս անդամները: