|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շաբաթ օրը` հունվարի 15-ին, ժամը 17:30-ին Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ, չի լուսաբանվելու (off the record): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Դասախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև փորձագետներին, որոնք կարող են կապվել ինձ հետ հավելյալ տեղեկատվության համար: Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում եմ դիմել մինչև վաղը երեկոյան 20:00-ն»,- հայտնել է Սամսոնյանը: