|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բացահայտվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի Լիլիթի դերակատար Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածողի անձը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատեցին, որ երիտասարդի ինքնությունը հայտնի է: Ընթանում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ դերասանուհու մերկ լուսանկարների տարածվելուց հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Նրա խաղընկերուհիները իբր հայտարարել էին, որ այլեւս չեն ցանկանում նրա հետ խաղալ եւ նա իբր հեռացվել է աշխատանքից, մինչդեռ, Անժելայի խոսքով, «Արմենիա» հեռուստաընկերությունն իրեն չի ազատել աշխատանքից:
Ավելին` մեզ հասած տղեկություններով` «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը անթաքույց հրճվանքի մեջ է. բարձրացված աղմուկը խոստանում է եռապատկել «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի ռեյտինգը, եւ արդեն գովազդի պատվիրատուները շատացել են, ինչն էլ ստիպել է հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել գովազդի գնային քաղաքականությունը` մեկ րոպեի արժեքը կտրուկ բարձրացնելով մինչև 180 000 դրամի:
Դեռևս պարզ չէ` ստեղծված աղմուկը արհեստական է՞ր, թե՞ իրական, բայց ակնհայտ է, որ ցանկացած վատ իրավիճակից օգտվողներ միշտ էլ գտնվում են: