|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանում մեկնարկել է հեպատալոգիայի խնդիրներին նվիրված համաժողով` «Միջազգային հեպատալոգիայի օրերը Երևանում» խորագրով:
Ինչպես տեղեկացնում է drugs.am-ը, կոնֆերանսը կազմակերպվում է առաջին անգամ, մասնակցում էին ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ Հայաստանից: Կազմակերպիչներն են Hoffmann-La Roche-ի հայաստանյան ներկայացուցչությունը և Հայաստանի հեպատալոգիական ֆորում կազմակերպությունը:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նա կարևորել է համաժողովի անցկացումը և ներկայացրեց ԱՄՆ-ից ժամանած հեպատալոգիայի հայտնի մասնագետ Գիշ Ռոբերտին: Միջոցառման նպատակն է քննարկել և ներկայացնել ոլորտի ժամանակակից մոտեցումները և տարբեր հեպատալոգիական խանգարումները` հեպատիպ, լյարդի փոխպատվաստում:
Այս խորհրդաժողովի հատուկ թեմաներից են քրոնիկ B և C հեպոտիպերը, որոնք դարձել են ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր ամբողջ աշխարհում:
Միջոցառման կազմակերպիչները վստահեցրել են, որ նման համաժողովները շարունակական կլինեն: