|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Էպիլեպսիա և պարոկսիզմալ վիճակներ» ԱՊՀ երկրների միջազգային ֆորումը` նվիրված նշանավոր նյարդաբան, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Բադալյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, միջոցառումը նախաձեռնել են ՀՀ առողջապահության և ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունները, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայաստանի և Ռուսաստանի ազգային հակաէպիլեպտիկ լիգաները, Ն.Ի Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանը, Նյարդաբանների համառուսական միությունը:
Միջազգային ֆորումին մասնակցել են ավելի քան 300 նյարդաբան և հարակից այլ մասնագետներ, որոնք ժամանել են ԱՊՀ 6 երկրից /Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Մոլդովա/, նաև Լիտվայից:
Ֆորումի ընթացքում քննարկվել են էպիլեպսիային և պարակսիզմալ վիճակներին առնչվող հարցերը: