կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 18:13
Աշխարհ

Ռուս-ամերիկյան 300 միլիարդանոց գործարք

Ռուս-ամերիկյան 300 միլիարդանոց գործարք

Ամերիկյան Exxon եւ ռուսական Роснефть ընկերությունները համատեղ հետազոտելու են հյուսիսային շելֆի դժվարամատչելի հատվածները եւ ռազմավարական նախագծեր են իրականացնելու Սեւ ծովում։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նշել է, թե  այս համագործակցությունը դրականորեն կընդունվի համաշխարհային շուկաների կողմից, քանի որ նոր համագործակցության նոր հորիզոններ են բացվում, իսկ Exxon-ը Արկտիկայի շելֆ է մտնում:

Spiegel-ը գրում է, որ գործարքի ներդրումները մոտ 300 միլիարդ դոլար են, սակայն, հաշվի առնելով հետագա աշխատանքները, կարող են հասնել մինչեւ 500 միլիարդի։

Հետաքրքիրն այն է, որ «սառը պատերազմի» ավարտից  20 տարի անց ամերիկացիներն ու ռուսները համատեղ խոշոր նախագիծ են իրականացնելու: