Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի արեւմուտքում` Իզմիր նահանգի Չեշմե քաղաքում գտնվող մզկիթը վերականգնումից հետո ավելի շատ քրիստոնեական դիմագիծ է ձեռք բերել, քան մահմեդական: Ինչպես գրում է «Զամանը», դա առաջացրել է տեղի մահմեդականների զայրույթը:
Ալաչաթը մզկիթի շենքը կառուցվել է 1874 թվականին եւ մինչեւ Թուրքիայի Հանրապետության ձեւավորումը եղել է Սբ Կոնստանտին եկեղեցին: Թուրքիայի նոր իշխանությունների հրամանով` 1920 թվականին այն վերածվել է մզկիթի, որին կից կառուցվել են մինարեթներ: Ընդ որում` մահմեդականացման ընթացքում քրիստոնեական սրբապատկերները ծածկվել են սվաղով կամ, ինչպես հաճախ է կատարվում Թուրքիայում, ոչնչացվել են:
Որպես մզկիթ գործելու ողջ ընթացքում շենքը, անհրաժեշտ խնամք չստանալով, սկսել է փլուզվել: Այդ կապակցությամբ տեղի իշխանությունները 2009-ի սեպտեմբերին սկսել են մոտ 1 միլիոն եվրոյի վերանորոգման աշխատանքներ իրականացնել, սակայն շենքի կոսմետիկ վերանորոգումը չի բավարարել հավատացյալներին. վերականգնվել են քրիստոնեական որմնանկարները, աստվածաշնչյան պատկերները, եկեղեցու զոհասեղանը, որն իսլամում ընդունված չէ:
Չեշմեի իշխանությունները եւ Իզմիրի նահանգապետը բողոքներով բազմաթիվ նամակներ են ստացել: Իշխանությունները հանձնարարել են «վերացնել վերանորոգման ժամանակ ի հայտ եկած թերությունները»: